National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
20.10.2020
ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
1 / 5

Հոկտեմբերի 20-ին Միքայել Մելքումյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը, որը մեկնարկել է մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ Արցախում հերոսաբար նահատակված հայորդիների:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ներկայացրել է  զեկույց՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ իրականացվող հանցագործությունների վերաբերյալ:

Զեկուցողի խոսքով` սեպտեմբերի 27-ից թուրք-ադրբեջանական զինված հարձակումները Հայաստանի եւ Արցախի բնակչության ու բնակավայրերի նկատմամբ միտումնավոր թիրախավորված ձեւով են կատարվում` վնասներ հասցնելով հենց քաղաքացիական բնակչությանը: Դրանք, ըստ Արման Թաթոյանի, իրականացվում են միջազգային կոնվենցիաներով արգելված զինատեսակներով՝ նպատակ հետապնդելով ահաբեկման եւ ֆիզիկական բնաջնջման ենթարկել խաղաղ բնակչությանը՝ այդ կերպ անտեսելով խաղաղ բնակչության պաշտպանությանը միտված միջազգային իրավունքի բոլոր հիմնարար նորմերը:

Մարդու իրավունքների պաշտպանը տեղեկացրել է, որ դիմել է մարդու իրավունքների միջազգային կազմակերպություններին՝ կոչ անելով գործուն քայլեր ձեռնարկել՝ կանխելու Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության խաղաղության եւ անվտանգության դեմ ուղղված ռազմական ագրեսիան եւ բռնությունը:

«Այն վայրագրությունները, դաժանությունները, զանգվածային ավերածությունները, որոնք Ադրբեջանի զինուժն իրականացրել է Արցախում, նաեւ այն բանի հետեւանք են, որ միջազգային կազմակերպությունները շարունակաբար հրաժարվել են Արցախ այցերից՝ չնայած մեր բազմաթիվ կոչերին, հրավերներին ու զգուշացումներին»,- ընդգծել է Արման Թաթոյանը՝ հավելելով, որ նկատի ունի, մասնավորապես, իր եւ Արցախի ՄԻՊ-ի հրավերներն ու կոչերը:

Խոսելով  պատերազմում վարձկան ահաբեկիչների առկայության մասին` բանախոսն ընդգծել է, որ դա արդեն միջազգայնորեն հաստատված փաստ է:

«Նրանք պատերազմական հանցագործություններ են կատարում եւ իրենց իսկ տեսանյութերում ասում, որ շարունակելու են ահաբեկչական գործողությունները»,- ասել է Արման Թաթոյանը՝ անդրադառնալով վարձկան ահաբեկիչների վայրագություններին:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը պատասխանել է նաեւ ներկաների հարցերին:

Այնուհետեւ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը փակ ձեւաչափով ներկայացրել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am